Պաշտպանին հասցեագրված բողոքի քննարկման շրջանակում քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Հայաստանի մարդու իրավունքների շատպանին հասեագրած բողոքով փաստաբանը տեղեկացրել է, որ նախաքննության մարմինը մերժել է վաղեմության ժամկետներն անցկացնելու հիմքով դադարեցնել իր պաշտպանյալի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը և կարճել քրեական գործով վարույթն այն պատճառաբանությամբ, որ մեղադրյալի համաձայնությունը չի վավերացվել նոտարական կարգով։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

Փաստաբանի հայտնած տեղեկությունների համաձայն՝ իր պաշտպանյալն առաջին խմբի հաշմանդամ է, բացակայում է ՀՀ-ից և երկար տարիներ գտնվել է հետախուզման մեջ, ներկայումս չունի վավերական անձնագիր, որի պատճառով օբյեկտիվորեն անհնարին է դարձել վարույթն իրականացնող մարմինների ներկայացնել նոտարական կարգով վավերացված համաձայնություն։

Պաշտպանի աշխատակազմում սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում, Հայաստանի գլխավոր դատախազության հետ համատեղ աշխատանքի արդյունքում քաղաքացու նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ քրեական գործի վարույթը՝ կարճվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել