ԱԺ արտահերթ նիստում քվեարկության են դրվել երեկ նիստում քննարկված օրինագծերը, որոնք վերաբերում էին Դատական օրենսգրքի, Քաղաքացիական դատավարության մասին օրենսգրքի, Հանրագրերի մասին, Սահմանադրական դատարանի մասին օրինագծերը:
Վարման կարգով ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և առաջարկով հանդես եկավ, որպեսզի «Ծառուկյան» դաշինքն էլ չմասնակցի քվեարկությանը, որպեսզի այդպիսով օրենքը չընդունվի, եթե նույնիսկ մեծամասնությունը կողմ քվեարկի: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ նշեց, որ կողմ է Փաշինյանի առաջարկին և որ «Ծառուկյան» դաշինքը չի մասնակցի քվեարկությանը:
«Ծառուկյան» և «Ելք» խմբակցություններն իսկապես չմասնակցեցին քվեարկությանը, սակայն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ օրինագիծը 63 կողմ ձայներով ընդունվել է, ինչից հետո վեճ սկսվեց ԱԺ-ում:
Նշենք, որ «Ծառուկյան» խմբակցությունից կողմ էր քվեարկել Նապպոլեոն Ազիզյանը, սակայն «Ծառուկյան» դաշինքից հայտարարեցին, թե նա հանել է իր քվեարկությունը, սակայն Արա Բաբլյոնաը հայտարարեց, որ նախագիծը ընդունվել է և անցավ հաջորդ հարցին «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները բոյկոտեցին նիստը և դուրս եկան նիստերի դահլիճից: