Անձին տրվում է 60 ժամ՝ ձերբակալման որոշման դեմ բողոք բերելու համար. արդարադատության փոխնախարար

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Ազգային ժողովի հերթական արտահերթ նիստին ներկայացրեց քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացուներ կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթ:

Արդարադատության նախարարի խոսքով,  նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով: Փոփոխված Սահմանադրության 27-րդ հոդվածը սահմանել է այն հիմքերը, որոնց դեպքում կարող են անձին զրկել ազատությունից, իսկ ազատությունից զրկված անձն իրավունք ունի վիճարկելու ազատությունից զրկելու իրավաչափությունը: Իսկ դատարանը սեղմ ժամկետներում պետք է քննի ազատությունից զրկելու նախաքննության մարմնի որոշման իրավաչափությունը. «Սա նշանակում է, որ 2015 թվաանին փոփոխված Սահմանադրությունը հնարավորություն է տալիս նաև անձին վիճարկել ձերբակալման որոշումները: Եվ մենք քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններով հստակ ընթացակարգ ենք տվել, թե անձը ինչպես կարող է վիճարկել ձերբակալման որոշումը, դատարանն ինչ ժամկետում է քննելու այդ գործը: Անձին տրվում է 60 ժամ՝ ձեռբակալման որոշման դեմ բողոք բերելու համար, իսկ դատարանն այդ բողոքը պետք է քննի 5-օրյա ժամկետում»:

Եթե անձի կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում ձերբակալված լինելու ընթացքում, ապա դատարանը այդ բողոքը պետք է քննի անհապաղ: Նախատեսվել է նաև, որ եթե ձերբակալման որոշմանը զուգահեռ վարույթն իրականացնող մարմինը բերում է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն, ապա երկու հարցերը դատարանը միաժամանակ պետք է քնն և գնահատական տա:

Ինչպես նաև  նշվեց, որ անձին պետք է հնարավորություն տրվի, որ ապօրինի որոշումը վիճարկի 2 ժամվա ընթացքում. «Դատարանը ողջամիտ ժամկետում կքննի, իսկ եթե ապօրինի է ձերբակալումը, ապա ազատ կարձակի նրան»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել