Տիգրան Մեծի պողոտայից և Նալբանդյան փողոցից դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը փակ կլինի

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի տոնական լույսերի միացման միջոցառման փորձի իրականացման նպատակով ս.թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 20:00-ից 21:30-ը ավտոտրանսպորտային երթևեկի համար փակ կլինի Տիգրան Մեծի պողոտայից և Նալբանդյան փողոցից դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհահատվածները:

Վերոնշյալ ճանապարհահատվածներով իրականացվող հասարակական տրանսպորտի աշխատանքը կապահովվի շրջանցիկ ճանապարհներով:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել