«Միջերկրական ծովից հարավ-արևմտյան տաք և խոնավ օդային հոսանքների ազդեցության հետևանքով դեկտեմբերի 20-21-ին օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կբարձրանա 4-6 աստիճանով, ինչի արդյունքում հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում գիշերը կունենանք դրական ջերմաստիճան։ Դեկտեմբերի 20-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են տեղումներ, հովտային գոտւմ անձրևի տեսքով»։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից տեղեկացնում են, որ այդ օրերին քամին՝ հարավ-արևմտյան կլինի՝ 3-8 մ/վ, 20-22-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 18-19-ն էապես չի փոխվի, 20-21-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ի օրվա երկրորդ կեսից, 21-23-ը ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ:
Երևան քաղաքի դեկտեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 11.40C (1969 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -16.20C (1975 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -0.50C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել: