Մեկից ավելի հիմքով վճարված դրոշմանիշային վճարը հետ ստանալու եղանակները

Օրենքի, ինչպես նաեւ ՀՀ Կառավարության 02.02.2017թ. թիվ 86-Ն որոշման համաձայն՝ դուք կարող եք հետ ստանալ յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար մեկից ավելի հիմքով վճարված դրոշմանիշային վճարը, եթե.

  • Հանդիսանում եք ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնող, ամուսին և(կամ) զավակ (զավակները),
  • Եթե որպես ֆիզիկական անձ միաժամանակ աշխատում եք աշխատանքային պայմանագրով և հանդիսանում եք անհատ ձեռնարկատեր, նոտար և(կամ) աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրով ստանում եք եկամուտ,
  • Եթե նույն հաշվետու ժամանակաշրջանում եկամուտներ եք ստանում տարբեր անձանց հետ կնքված՝ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական մեկից ավելի պայմանագրով,
  • Եթե աշխատանքային պայմանագրով աշխատում եք մեկից ավելի գործատուի մոտ:

 Նշված դիմումների և տեղեկանքների օրինակները կարող եք ներբեռնել` սեղմելով այստեղ:

Համապատասխան դիմումը եւ կից տեղեկանքները կարող եք ուղարկել փոստով՝ 0010 ՀՀ, ք. Երեւան, Վ. Սարգսյան 6 հասցեով, 2018թ. հունվարի 1-ից փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել