Օրենքի, ինչպես նաեւ ՀՀ Կառավարության 02.02.2017թ. թիվ 86-Ն որոշման համաձայն՝ դուք կարող եք հետ ստանալ յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար մեկից ավելի հիմքով վճարված դրոշմանիշային վճարը, եթե.
- Հանդիսանում եք ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնող, ամուսին և(կամ) զավակ (զավակները),
- Եթե որպես ֆիզիկական անձ միաժամանակ աշխատում եք աշխատանքային պայմանագրով և հանդիսանում եք անհատ ձեռնարկատեր, նոտար և(կամ) աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրով ստանում եք եկամուտ,
- Եթե նույն հաշվետու ժամանակաշրջանում եկամուտներ եք ստանում տարբեր անձանց հետ կնքված՝ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական մեկից ավելի պայմանագրով,
- Եթե աշխատանքային պայմանագրով աշխատում եք մեկից ավելի գործատուի մոտ:
Նշված դիմումների և տեղեկանքների օրինակները կարող եք ներբեռնել` սեղմելով այստեղ:
Համապատասխան դիմումը եւ կից տեղեկանքները կարող եք ուղարկել փոստով՝ 0010 ՀՀ, ք. Երեւան, Վ. Սարգսյան 6 հասցեով, 2018թ. հունվարի 1-ից փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում: