Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով, այնուհետև կնվազի 3-4 աստիճան

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 20-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 16-19-ը էապես չի փոխվի, 20-ի գիշերը կբարձրանա 6-8, ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-21-ը սպասվում են տեղումներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել