Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելք կսահմանվի

Հայաստանի Հանրապետությունում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ  աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն: Մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու, երթևեկության գոտի վերադասավորվելու, երթևեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու և այլ դեպքերում:

Հաշվի առնելով վերը նշվածը, նախագծերով առաջարկվում է ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը, իսկ հետագայում նաև շահագործումը Հայաստանի Հանրապետությունում:  Օրենքի նախագիծը արդեն տեղդրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նախագծով առաջարկվում է նաև թույլատրել  մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված  տրանսպորտային միջոցների  շահագործումը, սակայն սահմանափակել  տրանսպորտային միջոցների վերահաշվառումը:

Միաժամանակ, նախագծով առաջարկվում է ներկայացնել առաջարկություն  Մաքսային  միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի  <<Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին>>  թիվ 877   որոշման մեջ  լրացում կատարելու և  աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող  երկրների ցանկում (Ղազախստան, Բելառուսիա) Հայաստանի Հանրապետությունը ընդգրկելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել