Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նոր հանձնարարական է տվել հակակոռուպցիոն գործող ռազմավարության արդյունքերի և նոր ռազմավարության մշակման վերաբերյալ:
Վարչապետի խոսքով՝ այս ժամանակահատվածում, կառավարության նախաձեռնությամբ իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին և կոռուպցիոն երևույթների կանխարգելմանը: Ռազմավարությունից բխող որոշ միջոցառումներ դեռ ընթացքի մեջ են, սակայն այս փուլում արդեն պետք է ձեռնարկել միջոցներ նոր ու հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ:
«Հանձնարարում եմ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին սահմանված ժամկետում ավարտին հասցնել գործող հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող անհրաժեշտ օրենսդրական փաթեթների մշակման և միջոցառումների կատարչման աշխատանքները»,-նշեց Կարեն Կարապետյանը:
Գործադիր մարմինների ղեկավարներին նաև հանձնարարվեց 30-օրյա ժամկետում, ըստ ոլորտի, մշակել հակակոռուպցիոն նոր ռազմավարության վերաբերյալ նոր առաջարկութուններ և դրանք ներկայացնել արդարադատության նախարարությանը:
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին վարչապետը հանձնարարեց ձեռնարկել միջոցներ՝ նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ, հստակ արձանագրել թիրախային նոր ոլորտներ, ինչպես նաև կոնկրետ քայլեր ձեռնարկել կոռուցիայի կանխարգելման:
Վարաչպետը նշեց, որ կարևոր է փաստաթղթի մշակման աշխատանքներում ներգրավվել քաղհասարակությունների ներկայացուցիչների, գործարարների և իրավաբան-գիտնականների: