Երևանի քաղաքապետարանի նոր մեքենաները

Երևանի քաղաքապետարանն այս տարվա հունիսի 6-ին պայմանագիր է կնքել «Տոյոտա Երևան» ՍՊ ընկերության հետ՝ 3 ավտոմեքենայի ձեռքբերման նպատակով։ Պայմանագրից տեղեկանում ենք, որ գնվել են 11 միլիոն 640 հազար դրամ արժողությամբ Toyota Camry մեքենաներ։

Այս գնումը պետբյուջեի համար արժեցել է շուրջ 35 միլիոն դրամ կամ շուրջ 72 000 դոլար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք, որ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին սպասարկում է ընդհանուր 107 ավտոմեքենա: Այս մասին Իրավաբան.net -ին հայտնել էին Երևանի քաղաքապետարանից:

Միայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին սպասարկում է 63 ավտոմեքենա, իսկ 12 վարչական շրջանների աշխատակազմերին՝ 44 ավտոմեքենա: Սպասարկող մեքենաների ցանկն՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել