Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունեց:
Նախագծին կողմ է քվեարկել 86 պատգամավոր, դեմ` 6:
Վարման կարգով՝ մինչ քվեարկությունը «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ 4 ուսանող այս պահին հացադուլի մեջ են։ «120 գիտաշխատող միացել է դասադուլին։ Կոչ եմ անում դեմ քվեարկել նախագծին։ Դա հնարավորություն կտա, կարճ ժամանակում լրամշակել օրենքը և նորը ներկայացնել»,-ասաց պատգամավորը։
Նշենք, որ նախագծով առաջարկվում է վերացնել տարկետումը։ Մի քանի հարյուր ուսանողներ դեմ էին նախագծին և այսօր 7-րդ օրնե է ինչ դասադուլ են անում, իսկ երեկվանից նաև՝ հացադուլ։ ԵՊՀ-ի լսարանաններից մեկում փակված և գիշերած 5 ուսանողներից մեկի ինքնազգացողությունը երեկոյան վատացել էր, ինչի արդյունքում դադարեցրել էր հացադուլը։