Տարկետումը վերացվեց. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը

Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունեց:

Նախագծին կողմ է քվեարկել 86 պատգամավոր, դեմ` 6:

Վարման կարգով՝ մինչ քվեարկությունը «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ 4 ուսանող այս պահին հացադուլի մեջ են։ «120 գիտաշխատող միացել է դասադուլին։ Կոչ եմ անում դեմ քվեարկել նախագծին։ Դա հնարավորություն կտա, կարճ ժամանակում լրամշակել օրենքը և նորը ներկայացնել»,-ասաց պատգամավորը։

Նշենք, որ նախագծով առաջարկվում է վերացնել տարկետումը։ Մի քանի հարյուր ուսանողներ դեմ էին նախագծին և այսօր 7-րդ օրնե է ինչ դասադուլ են անում, իսկ երեկվանից նաև՝ հացադուլ։ ԵՊՀ-ի լսարանաններից մեկում փակված և գիշերած 5 ուսանողներից մեկի ինքնազգացողությունը երեկոյան վատացել էր, ինչի արդյունքում դադարեցրել էր հացադուլը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել