Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կառավարության հավանությանը կներկայացնի որոշման նախագիծ, որով առաջարկվում է «ԼԵՎՈՆ ԵՎ ԼԱՄԱՐԱ» դեղատուն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հոգեմետ նյութերի արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա տալը` երեք տարի գործողության ժամկետով:
Մեկ այլ նախագծով էլ առաջարկվում է «Ռիխտեր-Լամբրոն» համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով:
Իսկ անհատ ձեռնարկատեր Սերգեյ Ասատրյանին կտրվի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` հայաստանի հանրապետության կառավարության կողմից սահմանած պրեկուրսորների ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով: