Parliamentmonitoring․am կայքն ամփոփել է 6-րդ գումարման խորհրդարանի 6 ամիսների՝ մայիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածի գործունեության արդյունքները։
Ըստ արդյունքների Ազգային ժողովում քննարկված օրինագծերի 92%-ի հեղինակը կառավարությունն է եղել, 8%-ի հեղինակը՝ ԱԺ պատգամավորները:
Օրինագծերին ամենաշատը «կողմ» է քվեարկել ՀՀԿ խմբակցությունը, ամենաշատը «դեմ» է քվեարկել ԵԼՔ դաշինքը, ամենաշատ «ձեռնպահ»՝ Ծառուկյան խմբակցությունը:
Կազմակերպության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ կայքը հետևում է խորհրդարանի աշխատանքին և ներկայացնում ամփոփումներ լրագրողական դիտարկումների, փորձագիտական վերլուծությունների և վիճակագրական տվյալների համադրմամբ: «ԱԺ մոնիթորինգ» ծրագիրը սկսվել է 4-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության մեկնարկի հետ գրեթե միաժամանակ:
Կարդացեք նաև՝ Ովքե՞ր են ԱԺ ամենաակտիվ, ամենաշատ բացակայած և ձեռնպահ քվեարկած պատգամավորները