Parliamentmonitoring․am կայքն ամփոփել է 6-րդ գումարման խորհրդարանի 6 ամիսների՝ մայիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածի գործունեության արդյունքները։
Մոնիթորինգի համաձայն, ամենաակտիվ պագամավորների եռյակը գլխավորում է «Ելք» խմբակցության պատգամավորր Արտակ Զեյնալյանը։ Նա հնչեցրել ու ներկայացրել է 65 հարց ու ելույթ։
Նրան հաջորդում է նույն խմբակցությունից Նիկոլ Փաշինյանը՝ 44 հարց ու ելույթ, այնուհետև՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, ով հնչեցչել է 43 հարց ու ելույթ։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2017/01/%D4%BE%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6-440x318.jpeg)
Ազգային ժողովի նիստերից ամենաշատ բացակայած պատգամավորը «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է։ Ընդհանուր առմամբ նա ունի 137 բացա։ Նրան հաջորդում են նույն խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը՝ 79 բացակա և ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը՝ 76 բացակա։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2013/08/DSC00038-copy.jpg-%D5%86%D5%A1%D5%AB%D6%80%D5%A1-%D4%B6%D5%B8%D5%B0%D6%80%D5%A1%D5%A2%D5%B5%D5%A1%D5%B6-440x330.jpg)
Քվերակությունների ժամանկ ամենաշատ ձեռնպահ քվեարկած պատգամավորները «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն են՝ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Բոստանջյանը և Վահան Կարապետյանը։
Կազմակերպության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենո, որ կայքը հետևում է խորհրդարանի աշխատանքին և ներկայացնում ամփոփումներ լրագրողական դիտարկումների, փորձագիտական վերլուծությունների և վիճակագրական տվյալների համադրմամբ: «ԱԺ մոնիթորինգ» ծրագիրը սկսվել է 4-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության մեկնարկի հետ գրեթե միաժամանակ: