Մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցնելու մեջ մեղադրվողը ալկոհոլի ազդեցության տակ չի եղել

Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցնելու մեջ մեղադրվող Արգամ Հովիկյանը հիվանդանոցում է, ծանր վիճակում: Իրավաբան.net-ի հետ զորույցում նրա պաշտպանը՝ Արսեն Սարգսյանը նշեց, որ նա խոսում է, բայց շարժվել չի կարողանում:

Նրա խոսքով՝ մեղադրվողը հրաժարվում էր սկզբում ցուցմունք տալուց:

«Հրաժարվում էր, սակայն խոսեցի նրա հետ ու նա հանգեց այն եզրակացությանը, որ լավ կլինի, եթե ցուցմունք տա»,-նշեց նա:

Պաշտպանի խոսքով ՝ դեպքի պահին Արգամ Հովիկյանը ալկոհոլի ազդեցության տակ չի եղել, փորձաքննությունը դա հաստատել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել