Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցնելու մեջ մեղադրվող Արգամ Հովիկյանը հիվանդանոցում է, ծանր վիճակում: Իրավաբան.net-ի հետ զորույցում նրա պաշտպանը՝ Արսեն Սարգսյանը նշեց, որ նա խոսում է, բայց շարժվել չի կարողանում:
Նրա խոսքով՝ մեղադրվողը հրաժարվում էր սկզբում ցուցմունք տալուց:
«Հրաժարվում էր, սակայն խոսեցի նրա հետ ու նա հանգեց այն եզրակացությանը, որ լավ կլինի, եթե ցուցմունք տա»,-նշեց նա:
Պաշտպանի խոսքով ՝ դեպքի պահին Արգամ Հովիկյանը ալկոհոլի ազդեցության տակ չի եղել, փորձաքննությունը դա հաստատել է: