Մոսկվայի քոլեջներից մեկում ուսանողներից մեկը սպանել է դասախոսին։ Դեպքի վայրում դանակ ու էլեկտրական սղոց է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է 1tv.ru-ն: Թե ինչն է եղել պատճառը, առայժմ հայտնի չէ։
Աղբյուրը նշում է, որ 3-րդ հարկի դասասենյակներից մեկում ընդմիջման ժամանակ ուսանող Անդրեյ Ե.-ն դանակով սպանել է 44-ամյա դասախոսին՝ Սերգեյ Դանիլովին, նրա դիակի հետ սելֆի արել ու տեղադրել համացանցում, ապա ինքնասպան է եղել։