23-ամյա Գևորգը ձերբակալվեց՝ անառակաբարո գործողություններ կատարելու համար

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 29-ին, ժամը 19.05-ին, Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Գյումրի» օդանավակայանի ժամանման սրահում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Գևորգ Մ.-ն, որը 2017թ. սեպտեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի (անառակաբարո գործողությունները) 2-րդ մասի 6-րդ կետի մեղադրանքով: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել