Կառավարության այսօրվա նիստին հավանություն տվեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանի կողմից ներկայացված «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Միջպետական այս պայմանագրի կողմերն են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները․ այս մասին հայտնեց նախարարը:
Պայմանագրով կարգավորվելու է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ԵԱՏՄ անդամ պետություններ ապրանքների ներմուծումը, նշված պետություններ ապրանքների արտահանման հետ կապված մաքսային գրեթե բոլոր իրավահարաբերությունները` բացառությամբ այն իրավահարաբերությունների, որոնք նույն պայմանագրի համաձայն նախատեսվում է վերապահել ԵԱՏՄ երկրների ազգային օրենսդրությանը:
Փաստաթղթի ընդունման հիմնական նպատակը Եվրասիական տնտեսական միությունում միասնական մաքսային կարգավորման ապահովումն է: