Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան պաշտոնական այցի ընթացքում ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվել են միջկառավարական, միջգերատեսչական և միջտարածաշրջանային համագործակցությանն առնչվող փաստաթղթեր:
Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ստորագրվեցին Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին և Արտադրական անվտանգության կանոնակարգման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրեր:
Երկու երկրների միջև ստորագրվեց նաև ռոումինգում միջազգային էլեկտրակապի ծառայության սակագների նվազեցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և ՌԴ Սարատովի մարզի կառավարության միջև մտադրությունների մասին արձանագրություն: