Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հոկտեմբերի 3-ին նոր հրաման է ստորագրել, որով բաշխվել են 2017/2018 ուսումնական տարվա ասպիրանտուրայի հեռակա ուսուցմամբ տեղերը, որոնց դեպքում նպաստի ձևով ուսման վճարը փոխհատուցվելու են։
Նախարարի հրամանում նշվում է․
«1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 20-ի N 436-Ն որոշման 1-ին կետի բ. ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության 2017/2018 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ տեղերը բաշխել՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությանը (պետ՝ Ռ. Սուքիասյան)՝ 3-օրյա ժամկետում տեղեկացնել բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին` սույն հրամանը:
3. 2017/2018 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ (անվճար) առկա և հեռակա ուսուցմամբ ընդունված սովորողների վերաբերյալ փաստացի տվյալները` ըստ մասնագիտությունների, մինչև ս/թ նոյեմբերի 30-ը ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարություն:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահում եմ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին»։
Նախարարի հրամանն ամբողջությամբ և ըստ մասնագիտությունների տեղերի ցանկն այստեղ։