Նախարարի հրամանով բաշխվել են ասպիրանտուրայի հեռակա ուսուցման անվճար տեղերը

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հոկտեմբերի 3-ին նոր հրաման է ստորագրել, որով բաշխվել են 2017/2018 ուսումնական տարվա ասպիրանտուրայի հեռակա ուսուցմամբ տեղերը, որոնց դեպքում նպաստի ձևով ուսման վճարը փոխհատուցվելու են։

Նախարարի հրամանում նշվում է․

«1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 20-ի N 436-Ն որոշման 1-ին կետի բ. ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության 2017/2018 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ տեղերը բաշխել՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությանը (պետ՝ Ռ. Սուքիասյան)՝ 3-օրյա ժամկետում տեղեկացնել բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին` սույն հրամանը:

3. 2017/2018 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով  ուսման վճարի փոխհատուցմամբ (անվճար) առկա և հեռակա ուսուցմամբ ընդունված սովորողների վերաբերյալ փաստացի տվյալները` ըստ մասնագիտությունների, մինչև ս/թ նոյեմբերի 30-ը ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարություն:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահում եմ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին»։

Նախարարի հրամանն ամբողջությամբ և ըստ մասնագիտությունների տեղերի ցանկն այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել