Հարթաշենի ղեկավարը կասկածվում է գյուղատնտեսության աջակցման ծրագրում ընդգրկելու համար գումար է պահանջել ու ստացել

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավարը գյուղատնտեսության աջակցման ծրագրում ընդգրկելու համար գումար է պահանջել ու ստացել Հարթաշեն համայնքի մի քանի բնակչից:

Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանությունից:
Հարուցվել է քրեական գործ:
Հանգամանքները քննությամբ պարզվում են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել