Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավարը գյուղատնտեսության աջակցման ծրագրում ընդգրկելու համար գումար է պահանջել ու ստացել Հարթաշեն համայնքի մի քանի բնակչից:
Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանությունից:
Հարուցվել է քրեական գործ:
Հանգամանքները քննությամբ պարզվում են: