Կրասնոդարում մարդակերների ընտանիքին զոհ է դարձել առնվազն 30 մարդ

ՌԴ Կրասնոդարի երկրամասում հայտնաբերված «մարդակերների ընտանիքի» վերջին զոհը 35-ամյա  Ելենա Վաշրուշևան է դարձել, որին 35-ամյա Նատալիա Բակշևան մեղադրել է իր ամուսնու՝ 42-ամյա Դմիտրի Բակշևին գայթակղելու մեջ: Այս մասին տեղեկանում ենք Daily Mail լրատվական կայքից:

Մինչև զոհին դանակահարելը նրան տարել են իրենց թաքստոց, որը նրանք օգտագործել են իրենց սպանությունների համար:

Կարսնոդարի ոստիկանության հարցաքննություններից պարզ է դարձել, որ ամուսինն ու կինը սպանել ու կերել են առնվազն երեսուն մարդու: Ելենա Վաշրուշևաի մարմնի մասերը հայտնաբերվել են սառնարանում, սառնարանի խցիկում և նկուղում:

Նշվում է նաև, որ Նատալիան մարդկանց մսից կարկանդակներ է պատրաստել և վաճառել ռեստորաններին:

Սա միակ դեպքը չի եղել, երբ խանդի հողի վրա զույգը հարձակվել է մարդու վրա: Ռազմաօդային ուժերի ծառայող Սերգեյ Լաբինցևի խոսքով՝ զույգը փորձել է նաև հարձակվել նրա վրա՝ մտածելով, թե նա սեռական հարաբերություն է ունեցել Նատալիայի հետ:

Մարդակեր Բաշկեևը ասաց, որ խանդն էր նրան կուրացրել:

Դեպքի առթիվ քննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել