Գումբուրդո է ժամանաել Վրաստանի ՆԳ նախարարը՝ խաչքարի պատճառով ստեղծված խնդիրը լուծելու համար

Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մհեբրիշվիլին ժամանել է Գումբուրդո: Նա եկեղեցու ներսում բնակիչների հետ բանակցություններ է վարում, հաղորդում է Jnews-ը:

Բնակիչներից շատերին, ինչպես նաեւ լրագրողներին թույլ չեն տվել մտնել եկեղեցի: Գյուղի բնակիչները չեն հեռանում դեպքի վայրից: Նրանք հավաքվել են այն տեղում, որտեղ վերաթաղվել են նախնիների ոսկորները, ուր եւ ցանկանում են խաչքար տեղադրել:

Եկեղեցուց քիչ հեռու են գտնվում հատուկ նշանակության զորքերը:

Հիշեցնենք, որ Ջավախքում այսօր առավոտյան բախումներ են սկվել Գումբուրդո քաղաքի բնակիչների եւ ոստիկանների միջեւ: Բնակիչները ցանակցել են իրենց նախնիների ոսկորների վերաթաղման տեղում, որը գտնվում է X դարի վերակառուցվող եկեղեցու բակում, խաչքար դնել:

Ոստիկանները նրանց ներս չեն թողել՝ ասելով, որ ունեմ համապտասխան հրաման: Բնակիչները չեն ցանկացել զիջել: Իրավիճակը թեժացել է, դեպքի վայր են ժամանել հատուկ նշանակության զորքերը, հաղորդում է Jnews:

Շրջանային ժողովի նախկին պատգամավոր, այժմ պատգամավորի թեկնածու Աշոտ Սահարյանը կոչ է արել բնակիչներին չդիմադրել եւ խաչքարը հոկտեմբերի 4-ին տեղադրել: Նա պնդել է, որ այդ ժամանակ խոչըդոտներ չեն լինի, սակայն բնակչները երաշխիքներ են պահանջել:

Ներկա պահին բնակիչների եւ ոստիկանների միջեւ բանակցություն են ընթանում: Բոլորը սպասում են որ ուղղաթիռով կժամանի ներքին գործերի նախարար Գեորգի Մհեբրիշվիլին:

Տեղում ոստիկանների եւ բնակիչների միջեւ բանակցությունները վարում է խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը: Ոստիկանության հատուկ զորքերը սպասողական վիճակում են: Գյուղի բնակիչներից մեկը նրանց մոտ է:

Նախնական տվյալներով, կարճատեւ բախման հետեւանքով տուժածներ կան ինչպես գյուղի բնակիչների, այնպես էլ ոստիկանների շրջանում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել