Շորթել են մոտ 100 մլն դրամ

Մկրտիչ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ընկերների՝ Մկրտիչ Սարգսյանի, Արթուր Մանուկյանի, Միքայել Ավետիսյանի հետ միասին կազմակերպել են Արթուր Մանուկյանի և Միքայել Ավետիսյանի անվամբ  <<Ասպեռուլա>> և <<Ֆինտկօ Թրեյդինգ>> ՍՊԸ հիմնադրումն ու հաշվառումը և ընկերությունների կնիքները ստանալուց հետո, պահել իր մոտ: Այս մասին տեղեկանում ենք Դատալեք դատական տեղեկատվական համակարգից:

Այնուհետև 2009-2010թթ ընթացքում <<Ասպեռուլա>> և <<Ֆինտկօ Թրեյդինգ>> ՍՊԸ կողմից <<Մոսկվայի մշակույթի կենտրոն Դոմ Մոսկվի>>, <<Իզոդորում>>, <<Գարալե>> և <<Նաիրի ՆՇՖ>> ՍՊԸ, ընդհանուր`մոտ 32 մլն դրամի չափով ապրանքներ մատակարարելու և ծառայություններ մատուցելու վերաբերյալ տարբեր ժամանակներում կազմված թվով 26 կեղծ հաշիվ-ապրանքագրերը ստորագրման են ներկայացրել Արթուր Մանուկյանին և Միքայել Ավետիսյանին ու առանց դրանցում նշված ապրանքները մատակարարելու և ծառայությունները մատուցելու` հաշիվ ապրանքագրերը տրամադրել է հիշյալ ընկերություններին:

Նշված ընկերություններին ընդհանուր առմամբ նրանք պատճառել են մոտ 100 մլն դրամի վնաս:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել