Գոհար Հարությունյանի դեմ հաղորդում է ստացվել ոստիկանությունում

Սեպտեմբերի 27-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել «Միսս Հայաստան» գործակալության կողմից, որ «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանը ապօրինի օգտագործել է գործակալության ապրանքանիշը: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Հաղորդման մեջ ասվում է, որ «Միսս Հայաստան» գործակալությունն է հանդիսանում ապրանքանիշի իրավատեր և Գոհար Հարությունյանի ապօրինի գործողությունների պատճառով նրանց պատճառվել է նյութական մեծ վնաս:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել