Սեպտեմբերի 27-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել «Միսս Հայաստան» գործակալության կողմից, որ «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանը ապօրինի օգտագործել է գործակալության ապրանքանիշը: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:
Հաղորդման մեջ ասվում է, որ «Միսս Հայաստան» գործակալությունն է հանդիսանում ապրանքանիշի իրավատեր և Գոհար Հարությունյանի ապօրինի գործողությունների պատճառով նրանց պատճառվել է նյութական մեծ վնաս: