«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ այսօր 14 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը Երևանի կենտրոնի որոշ հասցեներում։
Այսպես՝ պլանային աշխատանքներով պայմանավորված` սեպտեմբերի 28-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի` Նար-Դոս փող. 73, 73/1, 75, 77, Քաջազնունի փող. 14, Զավարյան փող. 64 համարների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: