Գայանե Գալոյանի վիճակը կտրուկ վատացել է. պաշտպան

Կաշառքի միջնորդության մեջ մեղադրվող փաստաբան Գայանե Գալոյանի վիճակը կտրուկ վատացել է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Իրավաբան.net-ի հետ զրույցում  նշեց նրա պաշտպան Մնացական Ղազարյանը:

Փաստաբանի խոսքով՝ վերաքննիչ ուղարկված բողոքից՝ խափանման միջոցի փոփոխման առթով դեռ իրենց ծանուցում չի եկել:

Հիշեցնենք, որ փաստաբան Գայանե Գալոյանին մեղադրանք է առաջադրված ՀՔԾ վարույթում քննվող մի քրեական գործի շրջանակում: Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 րդ հոդվածի չորրորդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքի կատարման համար: Գալոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել