Բիլայն կապի և հեռահաղորդակցության օպերատորը զգուշացման կոչով դիմում է իր բոլոր բաժանորդներին:
«Հարգելի բաժանորդներ,
Տեղեկացնում ենք, որ վերջին օրերին նկատվել են մեր բաժանորդներին ուղղված միջազգային զանգերի զանգվածային դեպքեր` +252 կոդով սկսվող մի շարք հեռախոսահամարներից: Ընկերության կողմից իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ այդ հեռախոսահամարներից մուտքային զանգերը արգելափակելու ուղղությամբ:
Մեկ անգամ ևս հորդորում ենք լինել ուշադիր և +252 կոդով սկսվող անծանոթ համարներին հետ չզանգահարել ՝ միջազգային զանգի տարիֆիկացումից խուսափելու համար»։