Սպանություն Արարատում. քրեական գործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Արարատի մարզի բնակչի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2017 թվականի սեպտեմբերի 6-ին՝ ժամը 22:30-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակչի դին հայտնաբերվել է իր տան բակում՝ վնասվածքներով։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Ոսկետափ գյուղի տներից մեկի բակում հայտնաբերվել է նույն տան բնակիչ, 1937թ. ծնված Ս.Թադևոսյանի դիակը՝ բռնության հետքերով:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ սպանության հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական և դատակենսաբանական փորձաքննություններ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել