«Ե՞րբ են անդրադառնալու մինչև 2035 թվականի էներգետիկ զարգացման ծրագրին»,- այսօր դիմելով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին հարցրեց գործադիրի ղեկավար Կարեն Կարապետյանը:
Նախարարը տեղեկացրեց 2017-2035 թվականի էներգետիկ զարգացման հայեցակարգը գործադիրի վերնական կներկայացվի մինչև սեպտեմբեր: Նրա խոսքրով՝ մինչ այս նույնպես քննարկվել է ծրագիրը կառավարության հետ, եղել են դիտողություններ, ուստի դրա վրա կատարվում են փոփոխություններ:
Նա նաև հայտնեց, որ ըստ հայեցակարգի՝ մինչև 2036 թվականը Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինն անփոփոխ կմնա: Միակ խնդիրը կայունացման հիմնադրամի ստեղծման հարցն է. «Այն հնարավրություն կտա, որ պահպանվեբ սակագներն այն մակարդակի վրա, ինչն առկա է՝ չեզոք պահելով արտաքին ազդեցությունից»,- հայտնեց պարոն Մանուկյանը:
Իրավաբան.net