Պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարը կկազմի 4․9 մլն դրամ

Ուժի մեջ է մտել  քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարը սահմանող որոշումը։ Այս իրավական ակտը վարչապետը ստորագրել է հուլիսի 14-ին, նախագծի մեջ ասվում է․

«Հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի 51-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարը կազմում է 4 900 000 դրամ:

2. Քաղաքացի-պարտապանի` բռնագանձման ոչ ենթակա միակ բնակարանի բաժնեմասի նվազագույն գումարը որոշվում է սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարի և քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի բաժնեմասի արտադրյալով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել