Կառավարության հուլիսի 20-ի նիստին ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է չզեկուցվող հարց, որի շրջանակներում կառավարությունը պետք է հավանություն տա անշարժ գույքի հարկից 50 տոկոսի չափով ազատվող կազմակերպությունների ցանկը:
Այդ կազմակերպություններն են.
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նալբանդյանի փորձարարական բազա(«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ)
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածնի փորձարարական տնտեսություն («Երկրագործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն)
- Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի գոտիական փորձարարական կայան («Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ)
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Երասխահունի փորձարարական կայան («Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ)
- Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դարակերտի փորձարարական տնտեսություն («Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն)
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ոսկեհատի ուսումնափորձարարական տնտեսություն («Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ)
- Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բալահովիտի ուսումնափորձարարական տնտեսություն՝ գյուղ Բալահովիտ և գյուղ Զառ («Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ)
- «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերություն
- Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի քաղաք Սպիտակի հակաէռոզիոն հենակետ («Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ)