Հունիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է երիտասարդական մի շարք կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Պաշտպանության նախարարը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Զինված ուժերի համալրման նոր ծրագրերի պայմանները, մանրամասներն ու առանձնահատկությունները: Վիգեն Սարգսյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ առաջարկվող զինվորական ծառայության նոր տեսակները չեն ենթադրում նախկին ձևի վերացում կամ պարտադիր զինվորական ծառայության ժամկետի փոփոխություն: Պաշտպանության նախարարությունը ընտրության հնարավորություն է տալիս այն երիտասարդներին, ովքեր զորակոչվելու են ազգային բանակ: Երկու ծրագրերի մասնակից դառնալու դեպքում էլ պետությունը բանակ զորակոչված երիտասարդներին հատկացնելու է ֆինանսական ու սոցիալական փոխհատուցման շոշափելի փաթեթ:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է նաև նախագծերի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների անդամների հարցերին, ծանոթացել նրանց առաջարկներին:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Իրավաբան.net