Ծխախոտը պետք է թանկանար, բայց մատուցում են որպես առողջության պահպանում․ Արտակ Մանուկյան

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր հաշվում գրել է

«Ինքս չեմ ծխում ու ծխախոտին դեմ եմ, բայց այս ողջ պատմության մեջ կրկին սուտ կա:

Իրականությունը նա է, որ ծխախոտը պետք է աստիճանաբար թանկանար՝ պայմանավորված ԵԱՏՄ անդամակցությամբ: Բայց, ձեռքի մեկ շարժումով ու ԶԼՄ-ի մատուցմամբ ծխախոտի ապագա թանկացումները սկսեցին ներկայացվել որպես, առողջության պահպանման մասին մտահոգության արդյունք։

Հ.Գ. Ծխախոտի շուկայի վերաբաշխումների ու դրա հետևանքով ավելի մեծ գերշահույթների մասին էլ համեստորեն լռում եմ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել