Տնտեսագետ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր հաշվում գրել է․
«Ինքս չեմ ծխում ու ծխախոտին դեմ եմ, բայց այս ողջ պատմության մեջ կրկին սուտ կա:
Իրականությունը նա է, որ ծխախոտը պետք է աստիճանաբար թանկանար՝ պայմանավորված ԵԱՏՄ անդամակցությամբ: Բայց, ձեռքի մեկ շարժումով ու ԶԼՄ-ի մատուցմամբ ծխախոտի ապագա թանկացումները սկսեցին ներկայացվել որպես, առողջության պահպանման մասին մտահոգության արդյունք։
Հ.Գ. Ծխախոտի շուկայի վերաբաշխումների ու դրա հետևանքով ավելի մեծ գերշահույթների մասին էլ համեստորեն լռում եմ»։