Երևանի կենտրոնում մայիսի 25-ից հետո տեղադրվել են ԼԳԲՏ անձանց թեմաներով սոցիալական գովազդի պաստառներ։ Այս մասին նշվել է «Փինք Արմենիա» կազմակերպության կայքում։
Ըստ աղբյուրի՝ այդ պաստառները տեղադրվել են Կարապի լճի և Ֆրանսիայի հրապարակի մոտակայքում։
Արդեն այսօր պաստառները հեռացվել են։ Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանն այդ առնչությամբ իր ֆեյսբուքյան հաշվում գրել է․ «Մայրաքաղաքում ապօրինի տեղադրվել են 3 գովազդային պաստառներ, որոնք հանդուրժողականություն են քարոզում սեռական տարբեր կողմնորոշում ունեցող մարդկանց նկատմամբ… անկախ գովազդի բովանդակությունից այդ պաստառներն այժմ ապամոնտաժվել են, քանի որ Երևանի քաղաքապետարանը դրանց տեղադրման համար թույլտվություն չի տրամադրել»։