19 հոգի զոհվել է և ավելի քան 50 հոգի վիրավորվել Միացյալ Թագավորության Մանչեսթերի մարզադաշտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով. այս մասին հայտնում է BBC-ն:
Պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան ժամը 22:35-ին՝ ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ավարտից հետո: Նշվում է, որ պայթյունը եղել է անմիջապես այն պահին, երբ երգչուհին հեռացել է բեմից:
Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը հայտնել է, որ հանցագործությունը ոստիկանության կողմից որակվում է որպես զարհուրելի ահաբեկչական գործողություն:
Բուժօգնություն ցուցաբերած մասնագետները BBC-ին հայտնել են, որ վիրավորները ունեցել են բեկորային վիրավորումներին նման վնասվածքներ: