Դատավոր Բորիկ Գրիգորյանի լիազորությունները դադարեցվեցին

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիկ Գրիգորյանի լիազորությունները 2017 թվականի մայիսի 19-ից համարվում են դադարած: Նման հրամանագիր է այսօր ստորագրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Ստորև ներկայացնում ենք պարոն Գրիգորյանի կենսագրությունը․

Ծնվել է 1952 թվականին ՀՀ Թումանյանի շրջանի Ձաղիձոր ավանում։

1970 թվականից մինչև 1972 թվականը ծառայել է խորհրդային բանակում։

1972 թվականից մինչև 1979 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1979 թվականից մինչև 1996 թվականը հանդիսացել է ՀՀ Փաստաբանների միության անդամ։

1996 թվականից աշխատել է Թումանյանի շրջանի ժողդատարանի դատավոր։

1999 թվականից առ այսօր աշխատում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել