Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի նիստին Ազգային ժողովում բոլոր պաշտոնների թեկնածուներին առաջարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, կուսակցությունը միաձայն ընդունել է նրա առաջարկներ։ Այսօր հայտարարեց Էդուարդ Շարմազանովը՝ մանրամասնելով, որ ԱԺ նախագահի պաշտոնին Սերժ Սարգսյանն առաջարկել է Արա Բաբլոյանին, տեղակալների պաշտոնում՝ Արփինե Հովհանիսյանին և իրեն՝ Էդուարդ Շարմազանովին, ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում նախագահը տեսնում է Վահրամ Բաղդասարյանին։