ԱԻՆ-ից հայտնում են, որ մայիսի 1-ին, ժամը 15:08-ին ահազանգ է ստացվել, որ երեխան ընկել է Լոռու մարզի Լորուտ գյուղի սկզբնամասում հոսող Մարց գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ Շամուտ գյուղի բնակիչ, 2002 թ. ծնված Է. Ք.-ի դին դուրս է բերվել գետից:
Իրավաբան.net