Համաձայն հին ավանդույթի, որը դեռևս շատ վայրերում պահպանվում է, հատկապես՝ հարավում, Ամանորին՝ հենց կեսգիշերին, պատուհաններից ցած են նետվում հին իրերը, որը խորհրդանշում է պատրաստակամությունը ընդունելու նոր տարին: Ուստի, անհրաժեշտ է զգոն լինել զբոսնելիս:
Շատ իտալացիներ իրենց տներում ունեն Սուրբ Ծննդյան օրորոցն ու գոմը: Սուրբ Ծննդյան օրորոցներով և հյուղակների արտադրությամբ աշխարհում հատկապես հայտնի է Իտալիայի Նապոլի քաղաքը, որը Սուրբ Ծննդյան ամենամեծ հյուղակն ունեցող քաղաքն է համարվում,:
Ըստ ավանդույթի՝ այդ հյուղակները տեղադրվում են դեկտեմբերի 8-ին, բայց մանուկ Քրիստոսի պատկերն այդ հյուղակում տեղադրվում է միայն դեկտեմբերի 24-ի երեկոյան:
Իտալիայում Սուրբ Ծննդյան հիմնական ուտեստը համարվում է ծովամթերքը: Մատուցվում են ձկով պատրաստված 7 ճաշատեսակներ, որը ոմանք կապում են աշխարհի արարման 7 օրերի հետ, իսկ ոմանք էլ` կաթոլիկ եկեղեցու 7 խորհրդի հետ: