2017 թվականի պետական բյուջեի նախագծով թոշակների համար նախատեսվում է հատկացնել 223.5 միլիարդ դրամ։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում կա 459 682 կենսաթոշակառու: Պետբյուջեի նախագծի համաձայն՝ կենսաթոշակի միջին չափը ամսական 40.5 հազար դրամ է, այս տարվա 40.8 հազար դրամի փոխարեն:
Պետբյուջեի նախագծով 223 800 նպաստառուների համար հատկացվելու է 79 միլիոն դրամ: