Որքա՞ն կենսաթոշակ և նպաստ է հատկացվելու պետական բյուջեով

2017 թվականի  պետական բյուջեի նախագծով թոշակների համար նախատեսվում է հատկացնել 223.5 միլիարդ դրամ։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է  ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում կա  459 682 կենսաթոշակառու: Պետբյուջեի նախագծի համաձայն՝  կենսաթոշակի միջին չափը ամսական  40.5 հազար դրամ է, այս տարվա 40.8 հազար դրամի փոխարեն:

Պետբյուջեի նախագծով 223 800 նպաստառուների համար հատկացվելու է 79 միլիոն դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել