Նորանշանակ դատավոր Մհեր Պետրոսյանի կենսագրական տվյալները

ՀՀ նախագահի հրամանագրով Վարչական դատարանի դատավորի պաշտոնին նշանակված Մհեր Պետրոսյանի կենսագրական տվյալներից որոշ տվյալներ են հայտնի՝ մասնավորապես աշխատանքային գործոընեությունից, ըստ որի Պետրոսյանը աշխատել է.

18.07.2005-01.06.2010թթ. «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում, նախ` աշխատակազմի ղեկավարի ծառայությունում՝ որպես թարգմանիչ, ապա` կոմերցիոն և նյութատեխնիկական մատակարարման բաժնում` որպես տնտեսագետ, վերջում՝ առաջատար մասնագետ:

21.07.10-01.10.10թթ.  «Տրետի գլազ» ՍՊԸ-ում՝ որպես գլխավոր իրավաբան:

01.04.11-01.09.11թթ. Ա/Ձ Գարիկ Գալիկյան իրավաբանական գրասենյակում՝ որպես իրավաբան:

03.10.11-14.01.14թթ. ՀՀ վարչական դատարանում՝ որպես դատավորի օգնական:

15.01.14-26.03.14թթ. ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչությունում՝ որպես ավագ մասնագետ:

26.03.14թ.-ից առ այսօր աշխատում է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայությունում՝ որպես ավագ մասնագետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել